Լևոն Մկրտչյանը հայաստանյան օլիմպիական շարժումը համարել է մեր կրթական համակարգի կարևոր նվաճումներից մեկը:
Առարկայական հանրապետական օլիմպիադաների 6 տասնյակից ավելի հաղթողներ այսօր կրթության նախարարից ստացան հաղթանակի հավաստագրեր, շնորհավորանքներ ու հուշանվերներ: Դպրոցական 16 առարկաներից օլիպիադաներին մասնակից 1700 աշակերտներից հենց նրանք են, որ հաղթել են դժվար մրցակցությունը և ճանաչվել լավագույնը: Լևոն Մկրտչյանը հայաստանյան օլիմպիական շարժումը համարել է մեր կրթական համակարգի կարևոր նվաճումներից մեկը: