Պաշտպանության Բանակը նախահարձակ այս ակտիվությունը ճնշելու համար պատասխանել է թշնամուն:
Այս գիշեր արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ՝ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծին կիրառել է նաև հրանոթ ու ականանետ: Պաշտպանության Բանակը նախահարձակ այս ակտիվությունը ճնշելու համար պատասխանել է թշնամուն: Հայկական կողմը կորուստ չունի՝ հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից: