Երկրամասի իշխանությունը ընդունել է փաստաթուղթ, որով հստակեցրել է իր քայլերը Մադրիդի դիմադրության դեպքում:
Երկրամասի իշխանությունը ընդունել է փաստաթուղթ, որով հստակեցրել է իր քայլերը՝ Մադրիդի դիմադրության դեպքում: Եթե Իսպանիայի կառավարությունը խանգարի անկախության հանրաքվեի անցկացմանը, Կատալոնիան Թագավորությունից անհապաղ անջատվելու որոշում կկայացնի: Անկախության հանրաքվեն Կատալոնիան մտադիր է անցկացնել 2018 կամ 2019 թվականին: Մադրիդը հայտարարել է, որ կատալոնյան հանրաքվեն հակասահմանադրական է: