Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Սպուտնիկին ասել է, որ խոսքը ավիացիոն տեխնիկայի մասին է:
Ռուսաստանը ծրագրում է սպառազինությունների նոր համակարգեր մատակարարել ՀԱՊԿ երկրներին, այդ թվում Հայաստանին: Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Սպուտնիկին ասել է, որ խոսքը ավիացիոն տեխնիկայի մասին է. ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահատեխնիկա։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով՝ առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ը կարող է իրականացնել արագ արձագանքման ուժերին անվճար զենք մատակարերելու ծրագիրը։ Ճգնաժամի պատճառով ընդհատված ծրագիրն ամբողջությամբ հնարավոր է վերականգնել 2018-2019 թվականներին։