Կիմ Չեն Ընը կարգադրել է սկսել այդ հրթիռի սերիական արտադրությունը: Հրթիռն անցել է մոտ 500 կիլոմետր և ընկել Ճապոնական ծովը: Ըստ Փհենյանի, հրթիռները կարող են հարվածել ԱՄՆ-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հյուսիսկորեական հրթիռային փորձարկումները կքննարկի մայիսի 23-ին: Հյուսիսային Կորեան ևս մեկ հրթիռ արձակել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 14-ին: