Մայրուղու 23-րդ կիլոմետրին փրկրարարները ժայռ կպայթեցնեն, կմաքրեն ճանապարհի վրա կախված քարերը:
Քարաթափման աշխատանքների իրականացման պատճառով՝ մայիսի 23-ի առավոտյան ժամը 6-ից փակ կլինի դեպի Արցախ տանող Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհը: Մայրուղու 23-րդ կիլոմետրին փրկարարները ժայռ կպայթեցնեն, կմաքրեն ճանապարհի վրա կախված քարերը: Արցախ մեկնողներին խորհուրդ է տրվում օգտվել Սյունիքով՝ Գորիս-Ստեփանակերտ երթուղուց: