Առավոտյան 7-անց 20-ի սահմանում մահացու վիրավորում է ստացել 21-ամյա զինծառայող Կարեն Սարիբեկի Դանիելյանը:
Հակառակորդի կրակոցից հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում առավոտյան 7-անց 20-ի սահմանում մահացու վիրավորում է ստացել 21-ամյա զինծառայող Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը զորակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: