Օլիմպիական ոսկու մասին երազող լողորդ պատանին չնայած չափազանց լուրջ վնասվածքին՝ չհրաժարվեց երազանքից:
Բելգիահայ Նիկիտայի համար 5 տարի առաջ ընկերոջը պաշտպանելիս ստացած հարվածը ճակատագրական եղավ: Օլիմպիական ոսկու մասին երազող լողորդ պատանին չնայած չափազանց լուրջ վնասվածքին՝ չհրաժարվեց երազանքից, նորից քայլել, խոսել ու լողալ սովորեց: Այժմ ուզում է հանդես գալ Պարալիմպիկ խաղերում՝ հայկական եռագույնի ներքո: