Արցախի առաջնագծում վերջին օրերի լարվածության մասին կոշտ հայտարարություններ են արել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Արցախի առաջնագծում վերջին օրերի լարվածության մասին կոշտ հայտարարություններ են արել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Ռուսաստանի ԱԳՆ-ն: Այս ամենն ի ցույց է դնում իրական պատկերը, որն, ըստ հանրապետության նախագահի, ճշգրիտ ձևակերպել է հենց Ալիևը: Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են հարգել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ու չնայած միջազգային ու արդեն հասցեական կոշտ արձագանքին, գիշերն առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ դարձյալ հազարից ավելի կրակոց է հնչել: