Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նախագահ Էրդողանը հետևում խաղաղ ցուցարարների վրա իր թիկնապահների հարձակմանը:
Ամերիկացի Սենատորները պահանջում են արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին: Նրանք չեն ցանկանում, որ Սպիտակ տունը անպատիժ թողնի Թուրքիային՝ Վաշինգտոնի կենտրոնում Էրդողանի թեկնապահների կազմակերպած ջարդի համար: Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նախագահ Էրդողանը հետևում խաղաղ ցուցարարների վրա իր թիկնապահների հարձակմանը: