Նախօրեին երկրում նախըտրական բուռն քարոզարշավ էր, Թեհրանի փողոցներ էին դուրս եկել հիմնական երկու հավակնորդների՝ գործող նախագահ Հասան Ռոհանիի ու բարեփոխման կողմնակիցներն ու պահպանողական թեկնածու, նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռեիսիի համախոհները: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու:
Մայիսի 18-ին Իրանում լռության օր է: Մայիսի 19-ին այդ երկրի քաղաքացիները նախագահ են ընտրելու: Նախօրեին երկրում նախըտրական բուռն քարոզարշավ էր, Թեհրանի փողոցներ էին դուրս եկել հիմնական երկու հավակնորդների՝ գործող նախագահ Հասան Ռոհանիի ու բարեփոխման կողմնակիցներն ու պահպանողական թեկնածու, նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռեիսիի համախոհները: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու: Հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Իրանում նախագահը երկրի 2-րդ դեմքն է և ղեկավարում է Գործադիր իշխանությունը: Առաջին դեմքը երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին է: