Սերժ Սարգսյանն անպատասխան չի թողել նախընտրական շրջանում շահարկումների թեմա դարձած հարցը:
Արցախյան խնդրի կարգավորման հարցը նույնպես առանցքային տեղ է գրավել նախագահի ելույթում: Սերժ Սարգսյանն անպատասխան չի թողել նախընտրական շրջանում շահարկումների թեմա դարձած հարցը. վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը ձևակերպել է հենց Ադրբեջանի նախագահը՝ հրապարակավ խոստովանելով, որ միջնորդներն իրեն պարտադրում են հարգել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: