Մարտական ընկերների լուռ վկայությամբ՝ Մեծշենցի ազատամարտիկները պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով:
Տոնական միջոցառումները մեկնարկել են՝ Շուշիի շրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերում՝ հարգելով ազատամարտում զոհված տղաների հիշատակը: Հենց հուշահամալիրում, մարտական ընկերների լուռ վկայությամբ՝ Մեծշենցի ազատամարտիկները պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով: Պետական պարգևները հանձնել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: