Հակառակորդն արձակել է նռնականետի՝ 23, հրանոթի՝ 18 և ականանետի 4 արկ:
Մայիսի 17-ի, լույս 18-ի գիշերը Արցախի հետ սահմանին Ադրբեջանը հրադադարը խախտել է 60 անգամ՝ մեր դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Հակառակորդն արձակել է նռնականետի՝ 23, հրանոթի՝ 18 և ականանետի 4 արկ: ՊԲ-ը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը: