Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել: Կարեն Կարապետյանը նշել է` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է և առաջացնում է խնդիրներ թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ զբոսաշրջիկների համար։