Հանքարդյունաբերության ոլորտում տրամադրված 463 լիցենզիաներից 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։
Հանքարդյունաբերության ոլորտում տրամադրված 463 լիցենզիաներից 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։ Լիցենզիաներից 51-ի ժամկետը լրացել է։ Մետաղական 28 հանքերից շահագործվում է միայն 8-ը։ Էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ուսումնասիրություններ կսկսի ընդերքի շահագործման արտոնագիր ունեցող բոլոր աշխատող և չաշխատող ընկերություններում և կճշգրտի նրանց ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Մինչև հուլիսի 1-ն էլ առաջարկությունների փաթեթ կդրվի կառավարության սեղանին՝ ոլորտը զարգացնելու վերաբերյալ: