Հայաստանի էներգետիկ հեռանկարով հետաքրքրված են ամերիկյան 7 առաջատար ընկերություններ:
Հայաստանի էներգետիկ հեռանկարով հետաքրքրված են ամերիկյան 7 առաջատար ընկերություններ, որոնք մեկ հարկի տակ մեկտեղվել և 70 հայկական ընկերություններին ներկայացնում են կանաչ էներգիայի և սմարթ էլեկտրահամակարգերի զարգացման իրենց փորձն ու տեխնոլոգիաները: Վերջին տարիներին հոսանքի արտադրությունը 20 տոկոսով աճել է, ինչը, Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքով, ամերիկյան ընկերությունների համար նոր ներդրումային հնարավորություններ է ստեղծում: