Հայաստանյան և Արցախի 113 թանգարաններ մայիսի 18-20-ը կմիանան համաեվրոպական մեծ նախագծին ու «Թանգարանների գիշերը» կվերածեն հայտնությունների շքահանդեսի:
Հայաստանյան և Արցախի 113 թանգարաններ մայիսի 18-20-ը կմիանան համաեվրոպական մեծ նախագծին ու «Թանգարանների գիշերը» կվերածեն հայտնությունների շքահանդեսի: Տարվա կարգախոսն ընտրվել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի առաջարկով՝ աշխարհում աճող բռնությունների,պատերազմների ու ցեղասպանության թեմային առանձնահատուկ հնչեղություն հաղորդելու նպատակով: