Մայիսի 24-ին կգործարկվի տեսախցիկ-արագաչափերի գրանցած խախտման մասին վարորդին բջջայինով՝ SMS-ի միջոցով ծանուցող համակարգը:
Մայիսի 24-ին կգործարկվի տեսախցիկ-արագաչափերի գրանցած խախտման մասին վարորդին բջջայինով՝ SMS-ի միջոցով ծանուցող համակարգը. մեքենայատերերին տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից: Էլեկտրոնային ցանցում գրանցվելու համար ավտոտերը պետք է իր 1041 կարճ հեռախոսահամարին ուղարկի տրանսպորտային միջոցի տեխ-անձնագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը: Այդ նամակի համար ծրագիրը վարորդից 50 դրամ կգանձի, ռեգիստրում կնույնականացնի մեքենայի տվյալներն ու պատասխան-նամակ կուղարկի: Տուգանքի SMS ստանալն անվճար է լինելու: