Մայիսի 19-ի ընտրությունների նախաշեմին 6 թեկնածուներից երկուսը ինքնաբացարկ է հայտնել:
Հարևան Իրանում երկու օրից նախագահի ընտրություններ են: Մայիսի 19-ի ընտրությունների նախաշեմին 6 թեկնածուներից երկուսը ինքնաբացարկ է հայտնել: Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հրաժարվել է ընտրապայքարից հօգուտ Հասան Ռոհանիի: Ավելի վաղ նախընտրական պայքարից հրաժարվել էր նաև Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցներից Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որն իր աջակիցներին խնդրել էր ձայն տալ պահպանողականների միասնական թեկնածու Էբրահիմ Ռայիսիին: Այսպիսով, նախընտրական մրցապայքարում մնաց 4 թեկնածու: Հիմնական պայքարն ընթանալու է Ռոհանիի եւ Ռայիսիի միջև: