Նորեկներին գլխավոր մարզիչը հնարավորություն կունենա փորձարկել հունիսի 4-ին Երևանում կայանալիք Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպման ժամանակ:
Առաջին անգամ ֆուտբոլի ազգային հավաքական են հրավիրվել դարպասապահ Դավիթ Յուրչենկոն և կենտրոնական կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը: Նրանք երկուսն էլ հանդես են գալիս ռուսական ակումբներում: Նորեկներին գլխավոր մարզիչը հնարավորություն կունենա փորձարկել հունիսի 4-ին Երևանում կայանալիք Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպման ժամանակ, իսկ հավաքականի փորձառու կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հունիսի 10-ին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը: