Դրանք վերաբերում են լրատվամիջոցներին ու սոցցանցերին: Դադարեցվելու է ռուսական «Одноклассники», «ВКонтакте» սոցցանցերի, «Яндекс»-ի գործունեությունը, արգելվելու է ռուսական խոշոր հեռուստաընկերությունների հեռարձակումը:
Ուկրաինայի նախագահը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Դրանք վերաբերում են լրատվամիջոցներին ու սոցցանցերին: Դադարեցվելու է ռուսական «Одноклассники», «ВКонтакте» սոցցանցերի, «Яндекс»-ի գործունեությունը, արգելվելու է ռուսական խոշոր հեռուստաընկերությունների հեռարձակումը: Ուկրաինական ինտերնետ-պրովայդերները, սակայն, հայտարարել են, որ պատրաստ չեն կատարել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրահանգը: