Էջմիածնից թեմերի դուրս գալու նպատակը տեղի կառույցների ամրացումն է, ազգային հովվանոցի տակ հավատացյալներին համախմբելը:
Արցախից ու Նյու Յորքից հետո Հայ եկեղեցին Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա նիստ է գումարում Մոսկվայում: Էջմիածնից թեմերի դուրս գալու նպատակը տեղի կառույցների ամրացումն է, ազգային հովվանոցի տակ հավատացյալներին համախմբելը: Տարին խորհրդանշական է Ռուսաստանի և Նախիջևանի թեմի համար. նշում են հիմնադրման 300-ամյակը: Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են Վեհափառ հայրապետի մասնակցությամբ: