«Գնահատելով խաղաղության արժեքը՝ մենք երբեք չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության արդար պահանջին», - Քաթարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը:
«Գնահատելով խաղաղության արժեքը՝ մենք երբեք չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության արդար պահանջին», - Քաթարի փոքրաթիվ, բայց ամուր հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ծոցի երկրներում հայկականությունը պահպանողների հետ նա խոսել է նաև ներհայաստանյան խնդիրների ու հայ-քաթարական հարաբերությունների մասին: