Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ՝ որպես այլընտրանք, հարևան երկրներից Բեռլինը կընտրի Հորդանանը:
Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունների լարվածության արդյունքում Բեռլինը թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազային այլընտրանք է փնտրում: Անկարան խոչընդոտում է գերմանացի պատգամավորների այցը ռազմական հենակայան, որտեղ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերում ծառայում է նաև 260 գերմանացի զինվորական: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ՝ որպես այլընտրանք, հարևան երկրներից Բեռլինը կընտրի Հորդանանը: