Թե իրականում որքանով է արդարացված ու հեռանկարային այս գործելաոճը, ցույց կտան հետագա զարգացումները, բայց որ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր մաշկի վրա կզգա հայ զինվորի հարվածի ծանրությունը, անկասկած է:
Վերջին սադրանքի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը: Նա նշել է. «Հակառակորդն, ամիջական շփման պայմաններում անկարող լինելով որևէ հաջող գործողություն իրականացնել Պաշտպանության բանակի դեմ, կարծես, որոշել է փոխել սեփական մարտավարությունը և գնալ անկանխատեսելի հետևանքներով հղի՝ առավել լուրջ սադրանքների:
Թե իրականում որքանով է արդարացված ու հեռանկարային այս գործելաոճը, ցույց կտան հետագա զարգացումները, բայց որ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր մաշկի վրա կզգա հայ զինվորի հարվածի ծանրությունը, անկասկած է: Անկասկած է նաև, որ պատասխան հարվածից ստացած ցավը Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզիչները կփորձեն միջազգային հարթակներից ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայկական կողմի նախահարձակ գործողության հետևանք... Չնայած, դա արդեն այնքան էլ կարևոր չէ, կարևորը դարանից գործող սրիկային, հերթական անգամ, իր տեղը դնելն է»: