Ավելի ուշ ուղարկված կամ անհրաժեշտ ձևաչափին չհամապատասխանող, կիսատ հայտերն այլևս չեն դիտարկվի:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ ընդառաջ գնալով ֆուտբոլասերների խնդրանքներին, երկարաձգում է մարզական մեկնաբանի մրցույթի հայտերի ընդունումը: Սեփական ուժերը փորձել հնարավոր կլինի մինչև մայիսի 20-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ: Ավելի ուշ ուղարկված կամ անհրաժեշտ ձևաչափին չհամապատասխանող, կիսատ հայտերն այլևս չեն դիտարկվի: Հայտերի ընդունումն ու քվեարկությունը կավարտվի միաժամանակ:
Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա լուսաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից որևէ մեկը, և հաջողելու պարագայում հնարավորություն կստանա համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը:
Ֆուտբոլային մեկնաբանների մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից և սեռից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ֆուտբոլային որևէ հանդիպումից առնվազն 15 րոպեանոց տեսանյութ՝ սեփական մեկնաբանությամբ:
Մասնակցության հայտի ձևաչափը կարելի է ներբեռնել Հանրային հեռուստաընկերության կայքից, լրացնել այն, այնուհետև լուսանկարի հետ կցել տեսանյութին և wetransfer համակարգի միջոցով ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
[email protected]:
Այն հայտերը, որոնք ամբողջապես լրացված չեն լինի կամ կից չեն ունենա լուսանկարն ու տեսանյութը, չեն դիտարկվի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի պաշտոնական կայքում՝
www.1tv.am, ինչպես նաև տեսանյութի միջոցով։