«Ադբեջանական խնձորների» գործը ջրի երես է հանել նաև կաշառակերության կանոնավոր գործող շղթա, ըստ որի, ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության մաքսավորները կաշառքի դիմաց թույլ են տվել գյուղմթերքը հանրապետություն ներկրել՝ առանց մաքսային ձևակերպումների ու լաբորատոր փորձաքննության:
Ադրբեջանական խնձորի գործով մեղադրանք է առաջադրվել 8 անձի, որոնցից 4-ը ՊԵԿ պաշտոնյաներ են: Նրանցից երկուսը կալանավորված են: Ապօրինի ներկրումների և ՊԵկ աշխատակիցների կաշառք վերցնելու վերաբերյալ գործերը Հատուկ քննչական ծառայությունը միավորել և քննում է մեկ վարույթում: Պարզվել է, որ մաքսավորները պարբերաբար են կաշառք վերցրել ապօրինի միրգ-բանջարեղենի ներկրումները թույլ տալու դիմաց: Մաքսանենգության ու ապօրինի ձեռնարկատիրության հետևանքով պետբյուջեից թաքցվել են ավելի քան 8 միլիոն դրամի հարկեր և տուրքեր: «Ադբեջանական խնձորների» գործը ջրի երես է հանել նաև կաշառակերության կանոնավոր գործող շղթա, ըստ որի, ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության մաքսավորները կաշառքի դիմաց թույլ են տվել գյուղմթերքը հանրապետություն ներկրել՝ առանց մաքսային ձևակերպումների ու լաբորատոր փորձաքննության: