Սահմանապահ Չինարին ագրոբիզնեսի նոր մեկնարկ է խոստանում:
Սահմանապահ Չինարին ագրոբիզնեսի նոր մեկնարկ է խոստանում: Ելակի, ծխախոտի արտադրություն հիմնելու ծրագրերը համայնքի ղեկավարը Կարեն Կարապետյանին է ներկայացրել: Նախագիծը վարչապետը հավանել է, խոստացել է օգնել, որ համայնքը նոր գյուղտեխնիկա ունենա: Համայնքը զարգացնելու ծրագիր էր բերել նաև Բերդը: Այստեղ մտադիր են կարի արտադրությունը ընդլայնել: Կոտայքում էլ կաշվե իրերի գործարան բացելու ծրագիր ունեն: Այս գործին կօգնեն բազմափորձ իտալացիները: