Հունիս-հուլիս ամիսներին սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն:
Հունիս-հուլիս ամիսներին սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն, իսկ մայիս-հուլիսին՝ պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների կզորակոչվեն Հայաստանի արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև նրանք, որոնց նախկինում տրված տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: Այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Սերժ Սարգսյանը: