Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք մեր մտավորականության արժանավոր ներկայացուցիչներից եք՝ բանաստեղծ, որի ստեղծագործությունները հասցեագրված են թե՛ մեծերին և թե՛ փոքրերին, գրահրատարակչական գործի կազմակերպիչ, որը տարիներ շարունակ նպաստել է հայ գրականության տարածմանն ու զարգացմանը»,- նշել է նախագահը բարձր գնահատելով Էդվարդ Միլիտոնյանի գործունեությունը Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում: