Հակառակորդը Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ՝ կեսօրի դրությամբ տեղաշարժել է շուրջ 10 տանկ, որոնք 1.5 ժամ անց վերադարձել են իրենց ելման շրջանները:
Արցախի հետ սահմանին անցած գիշեր Ադրբեջանը հրադադարը խախտել է 65 անգամ՝ մեր դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց, ականանետի 4, հրանոթի 8 արկ: Հակառակորդը նաև Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ՝ կեսօրի դրությամբ տեղաշարժել է շուրջ 10 տանկ, որոնք 1.5 ժամ անց վերադարձել են իրենց ելման շրջանները: ՊԲ-ը դիմել է պատասխան գործողությունների:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով ադրբեջանական տեխնիկայի շարժը, հավաստիացրել է, որ իրավիճակը գտնվում է հայկական կողմի վերահսկողության ներքո: Դավիթ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանը միշտ էլ դիմում է սադրանքների, որ դրանք սովորական են Արցախի համար: Բաբայանը նաև անդրադարձել է Թալիշում ընթացող շինաշխատանքներին, ընդգծել, որ պահպանելով զգոնությունը՝ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, հակառակորդն էլ հաջողության հասնել չի կարող: