Զարուհի Փոստանջյանը մրցակից Փաշինյանի աղմկոտ հայտարարության շուրջ հարցը հանձնում է իրավապահներին:
Ընտրամարաթոնի եզրագծին ընդառաջ՝ Երկիր Ծիրանին խոստանում է հաշվետու լինել Քաղաքապետարանի ծախսերի ամեն լումայի համար: Զարուհի Փոստանջյանը դատապարտում է «Ելքի» առաջնորդի հայտարարությունը, թե ընտրակաշառք չվերցնողներին՝ ընտրվելու դեպքում, քաղաքապետարանի միջոցներից 15 հազարական դրամ են հատկացնելու: Որպես իրավաբան և որպես քաղաքապետի թեկնածու, Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանին դատի չի տա, սակայն կարծում է, որ դա պետք է անեն իրավապահները: