Անհրաժեշտ է կազմել դպրոցների օպտիմալացման նախագիծ, որը կբացառի երկրորդ հերթի պարապմունքները, նաև ֆինանսավորման նոր մեխանիզմ մշակել ինչպես հանրակրթության, այնպես էլ համալսարան-ինստիտուտների համար:
Դպրոցից բուհեր կրթության որակը երկրում պետք է բարեփոխել. հանձնարարականը հնչել է կառավարության այսօրվա նիստում: Անհրաժեշտ է կազմել դպրոցների օպտիմալացման նախագիծ, որը կբացառի երկրորդ հերթի պարապմունքները, նաև ֆինանսավորման նոր մեխանիզմ մշակել ինչպես հանրակրթության, այնպես էլ համալսարան-ինստիտուտների համար: Օրակարգային հարցերի շարքում կառավարությունը հավանություն է տվել Արագածոտնի և Լոռու մարզերում կարկտաբեր ամպերը հրանոթներով ցրելու փորձնական ծրագրին: