Յուքոմի ֆիքսված ծառայությունները հասանելի են Հայաստանի ևս 5 քաղաքներում:
Յուքոմի ֆիքսված ծառայությունները հասանելի են Հայաստանի ևս 5 քաղաքներում: Քաջարանում, Դիլիջանում, Արարատում, Վեդիում և Ջերմուկում բնակիչները կօգտվեն IP-հեռուստատեսության բազմաթիվ և բազմաժանր ալիքներից, լայնաշերտ ինտերնետից և նոր սերնդի թվային հեռախոսակապից: Այս քաղաքներում Յուքոմն ապահովում է նաև որակյալ ու մատչելի փաթեթային լուծումներ։