Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:
Արցախի հետ սահմանի հյուսիսային հատվածում Ադրբեջանը Մայիսի 10-ին՝ երեկոյան, գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբին: Հեռուստաընկերությունից տեղեկացնում են, որ հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Լուսանկարներն, ի դեպ, տրամադրել է Շանթ հեռուստաընկերությունը: