Առաջին բեռնատար մեքենան մայիսի 10-ին է մեկնել Արաբական Միացյալ էմիրություններ՝ Արարագածոտնի Կարբի գյուղից:
Բացառիկ պայմանագրով հայկական միրգն ու բանջարեղենը կուղևորվեն արաբական աշխարհ: Առաջին բեռնատար մեքենան մայիսի 10-ին է մեկնել Արաբական Միացյալ էմիրություններ՝ Արարագածոտնի Կարբի գյուղից: Հայկական արևահամ բերքի 14 կոնտեյներ ճանապարհ կընկնեն առաջիկայում: Հայ-արաբական տնտեսական այս գործարքը «Թամարա Ֆրութ» և «Al Falaj» ընկերությունները կնքել էին մեկուկես ամիս առաջ՝ Աբու Դաբիում կայացած ներդրումային համաժողովի ժամանակ: