Գորգը պատմելու է հնագույն փաստերի ու հերոսների մասին` Արգիշտիից մինչև Թամանյան, որոնք կերտել են մայրաքաղաքի պատմությունն ու դիմագիծը:
Երևանի պատմությունը՝ ընկույզի, նռան կեղևով, տորոնի արմատներով ու անթառամով: Քաղաքապետարանի պատվերով՝ Մեգերյան կարպետում, կգործվի մայրաքաղաքի 2800 ամյակին նվիրված հսկա գորգ: Այն պատրաստ կլինի 2018 թվականի հոկտեմբերին և կզարդարի Երևանի պատմության թանգարանի պատը: