ԱՄՆ նախագահը անակնկալ հրամանագիր է ստորագրել և աշխատանքից ազատել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին:
Միջազգային մամուլին ցնցել է Թրամփի հերթական անսպասելի քայլը: ԱՄՆ նախագահը անակնկալ հրամանագիր է ստորագրել և աշխատանքից ազատել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին: FBI-ի ղեկավարն իր պաշտոնանկության լուրը լսել է հեռուստատեսային լուրերից և ծիծաղել: Թրամփը պատճառաբանել է, որ Կոմին չարաշահում է իշխանությունը: Թրամփի այս որոշումը առաջին վայրկայններից քննարկվել է ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ: Սերգեյ Լավրովն մայիսի 10-ին ժամանել է Վաշինգտոն: