Թնդանոթի յուրաքանչյուր համազարկ հիշեցրել ու սարսափեցրել է հալեպցիներին՝ ստիպել վերապրել ընդամենը ամիսներ առաջ իրենց ապրած կյանքը: Այս զգացողություններով են Հալեպում դիտել «Խոստումը» ֆիլմը՝ փաստելով՝ օսմանցիների գործն այսօր էլ թուրքերը Սիրիայում են շարունակում: