Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ ադրբեջանցիներից մի քանիսը բուժօգնության համար դիմել են հիվանդանոցներ։
Մոսկվայում «Անմահ գունդ» ավանդական քայլերթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Երթի ժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչները Ղարաբաղ են վանկարկել՝ ծածանելով Արցախի Հանրապետության դրոշը։ Ադրբեջանցիները փորձել են խլել դրոշը, ինչի համար ծեծկռտուք է սկսվել: Ոստիկանությունը միջամտել և իրարից բաժանել է միջադեպի մասնակիցներին: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ ադրբեջանցիներից մի քանիսը բուժօգնության համար դիմել են հիվանդանոցներ։