Ոստիկանությունը բացահայտել է Նորաշենի գյուղապետի ուղղությամբ կրակած անձանց ինքնությունը:
Ոստիկանությունը բացահայտել է Նորաշենի գյուղապետի ուղղությամբ կրակած անձանց ինքնությունը: Ռոլանդ Գալուստովի, Ռոբերտ Գալստյանի, Արթուր Նազարյանի և Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Մայիսի 3-ին՝ ժամը 18.40-ի սահմանում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, նրանք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի մեքենայի ճանապարհը, եւ կրակահերթեր արձակել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ու նրա վարորդի ուղղությամբ: Վարորդ Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Միջոցառումներ են ձեռնարկվում փախուստի դիմած անձանց և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: