Եռատոնին նվիրված համերգը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում է հավաքել հազարավոր արցախցիների ու հյուրերի:
Մինչև ուշ գիշեր Արցախում շարունակվել են տոնական միջոցառումները: Եռատոնին նվիրված համերգը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում է հավաքել հազարավոր արցախցիների ու հյուրերի: Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ևս ներկա է գտնվել տոնական համերգին: Նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու երկու հանրապետությունների բարձաստիճան պաշտոնյաների հետ՝ դիտել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմը: