Հունվարից զինծառայողները վերապատրաստում են իրաքցի զինվորականներին
Բայց դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն չի պայքարելու ահաբեկչական Իսլամական պետության դեմ: «Հունվարից զինծառայողները վերապատրաստում են իրաքցի զինվորականներին»,- Հյուսիսատլանտյան դաշինքի վերապատրաստման առաքելության մասին գերմանական Շպիգել պարբերականին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Չի բացառվում նաև, որ ՆԱՏՕ-ի զինծառայողների թիվն ավելանա: Նրա խոսքով՝ դաշինքը նաև դիտարկում է վաղ հայտնաբերման և նախազգուշացման AWACS օդանավերի կիրառման հնարավորությունը սիրիական պատերազմում: