Ո՛չ Մակրոնով, ո՛չ էլ Լը Պենով ֆրանսիացիները հիացած չեն:
Ո՛չ Մակրոնով, ո՛չ էլ Լը Պենով ֆրանսիացիները հիացած չեն: Դրա մասին է վկայում ընտրության նախօրեին անցկացված սոցհարցումը: Ֆրանսիացիների ընդամենը 31 տոկոսն է գոհ ազգայնական Մարին լը Պենի և կենտրոնամետ Էմանուել Մակրոնի թեկնածություններից: Ո՛չ Մակրոն, ո՛չ Լը Պեն. Վերջին օրերին Ֆրանսիայում հայտնի պաստառների բովանդակությունն է: Սակայն անկախ վերաբերմունքից, ֆրանսիացիները ստիպված են ընտրություն անել: