Մայիսի 4-ին՝ Բուքինգհեմյան պալատում, հանդիպման են հրավիրել արքայական ընտանիքի բարձրաստիճան աշխատակիցներին: Մամուլին նախապես տեղեկացվել էր, որ այն կապ չունի Էլիզաբեթ 2-րդ թագուհու և նրա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի առողջական վիճակի հետ: Պարզվեց, որ դուքսը աշնանից կդադարեցնի իր պարտականությունների կատարումը: Ֆիլիպը չի մասնակցի պաշտոնական արարողություններին, չի ընդունի հրավերներ, կապ կպահպանի, բայց ակտիվ գործունեություն չի ծավալի 780 կազմակերպությունների հետ, որոնց հովանավորն է նախագահը: Էդինբուրգի դուքսը հունիսին 96 տարեկան կդառնա: Թագուհին կշարունակի իր պաշտոնական գործունեությունը: