Էքստրիմ-տուրիզմի նախագիծն արդեն կա:
Աշխարհի ամենաերկար զիփլայնը ունենալու համար 200 հազար դոլար է պետք: «Յել էքստրիմ պարկի» թիմը 100 հազարը ներդրել է, իսկ մյուս կեսի համար մայիսի 4-ից դրամահավաք են սկսում: Էքստրիմ-տուրիզմի նախագիծն արդեն կա: Զբոսաշրջիկները՝ 300 մետր բարձրության վրա ճոպանից օդում կախված, մոտ երեք կմ ճանապարհը կանցնեն 3 րոպեում՝ վայելելով Տավուշի բնության հրաշալիքները: