Սննդամթերքի անվտանգության տեսչությունը անցած շաբաթ կասեցրել էր ավելի քան 500 կգ ադրբեջանական խնձորի վաճառքը:
Հայկական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորները թունավոր չեն եղել. սա փորձաքննության արդյունքն է: Սննդամթերքի անվտանգության տեսչությունը անցած շաբաթ կասեցրել էր ավելի քան 500 կգ ադրբեջանական խնձորի վաճառքը, հանձնարարել ոչնչացնել խմբաքանակը, քանի որ անվտանգությունը հավաստող փաստաթուղթ չկար: Այս դեպքով 2 քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու փաստով: