Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նախագահը սատարել է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գաղափարին:
Ռուսաստանն ու Թուրքիան վերադառնում են բնականոն գործընկերային հարաբերությունների: Սոչիում բանակցել են Պուտինն ու Էրդողանը՝ պայմանավորվելով վերսկսել Թուրքիայում 22 միլիարդ դոլարանոց ատոմակայանի կառուցումը: Երկկողմ կապերից բացի կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցը, համաձայնել այնտեղ ստեղծել անվտանգության գոտի՝ ահաբեկիչների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Սիրիական հարցը քննարկվել է նաև Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում: Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նախագահը սատարել է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գաղափարին. դա պետք է լինի մի տարածք, որտեղ կարգելվեն բոլոր ռազմական գործողությունները և ավիացիայի թռիչքները: