Վարպետն ու իր 13 աշակերտները համատեղ առաջին ցուցադրությունն են կազմակերպել:
Վարպետն ու իր 13 աշակերտները համատեղ առաջին ցուցադրությունն են կազմակերպել: «Սկիզբ»-ը լուսանկարիչ Սամվել Սևադայի միտքն է: Այս ցուցադրությանը նա 15 գործ է ներկայացրել, մյուս 72-ը ուսանողների որսած պահերն են: Ակնթարթային պատմությունները կներկայացվեն նաև Եղեգնաձորում, Վանաձորում ու Արցախում: